Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Jihadwatch կայքը Վատիկան-Անկարա հարաբերությունների մասին

Jihadwatch կայքը Վատիկան-Անկարա հարաբերությունների մասին
14.04.2015 | 13:52

Jihadwatch անկախ կայքը, որ կայքը իր նպատակներից է համարում հակազդել Արևմուտքում Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում և իսլամական աշխարհի սահմաններից դուրս բոլոր երկրներում հասարակությունը սասանելու իսլամիստական ջանքերին, գրում է. «Թուրքերը զայրացած են, քանի որ երբեք չեն խոստովանել, որ իրենց իրականացրած հայկական ջարդերը Ցեղասպանություն են։ Իսլամիստ քսենոֆոբները երբեք չեն ստանձնում իրենց կամ իրենց նման այլ քսենոֆոբների կատարած չարիքի պատասխանատվությունը։ Կամ դա չի եղել, կամ դա մեկ ուրիշն է արել, կամ էլ մեղավոր են հենց իրենք «անհավատները»։ Այդ պատճառով թուրքերը զայրացած են, որ Հռոմի պապը մյուսների նման արտասանել է ցեղասպանություն բառը, հատկապես հիմա, երբ Էրդողանի ռեժիմը փորձում է վերաօսմանականացնել Թուրքիան։ Սակայն պապի հզոր բառերը, թե «Չարիքը թաքցնելը կամ հերքելը նույնն է, թե բաց վերքը առանց վիրակապի թողնես արնահոսի»,- տարածում է այս դատողությունը բոլոր մյուս զանգվածային սպանությունների, այդ թվում վերջին ջարդերի վրա»։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ